Get our free app. It won't take up space on your device

Խոհարար

CONSERVATORY LLC

Location: Dilijan
Salary:
Monthly 350,000-500,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek, In shifts, 8 hour shift, 12 hour shift
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Restaurants, Food Services
Green job
Deadline:
7/29/2026

Մեր սրճարանը՝ Կոնսերվատորիա-ն, Դիլիջանում, փնտրում է էնտուզիաստ խոհարարի՝ միանալու մեր թիմին։ Մենք կենտրոնացած ենք նախաճաշերի վրա՝ պարզ, բայց համեղ ուտեստներով, օգտագործելով մեր սեփական ջերմոցում աճեցված թարմ բաղադրիչներ։ Մեր մոտեցումը թեթև, թարմ և ոչ ռեստորանային ծանր ուտեստների ստեղծումն է։

Պարտականություններ

  • Պատրաստել սրճարանի նախաճաշային և թեթև ուտեստները՝ ապահովելով բարձր որակ և համային կայունություն
  • Օգտագործել թարմ, տեղական և մեր ջերմոցից ստացված բաղադրիչներ
  • Հետևել մթերքների ճիշտ պահպանման և օգտագործման կանոններին
  • Ապահովել խոհանոցի մաքրությունն ու հիգիենան
  • Աշխատել խոհանոցային սարքավորումների հետ և հետևել դրանց ճիշտ շահագործմանը

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ խոհարարի դիրքում
  • Սննդի նկատմամբ հետաքրքրություն՝ հատկապես պարզ, թարմ և առողջ ուտեստների ուղղությամբ
  • Կազմակերպվածություն և արագ աշխատելու ունակություն
  • Պատասխանատվություն և թիմային աշխատանք
  • Անգլերենի և ռուսերենի խոսակցական իմացությունը կդիտվի որպես առավելություն

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք ստեղծագործական և արագ զարգացող միջավայրում
  • Մասնագիտական աճ և զարգացում
  • Մրցունակ աշխատավարձ
  • Ընկերական և աջակցող թիմ
  • Աջակցություն Դիլիջան տեղափոխվելու հարցում (կեցության, ադապտացիայի և այլ կազմակերպչական հարցեր)

Եթե ցանկանում ես դառնալ մեր թիմի մի մասը, ուղարկիր քո CV-ն կամ կարճ ինքնաներկայացում՝ նշված հասցեին։

Խնդրում ենք նամակի թեմայում (Subject) նշել՝ «Խոհարար»

Հետևիր մեզ Instagram-ում՝
https://www.instagram.com/conservatory.dilijan

Դիլիջան

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media