Get our free app. It won't take up space on your device

Խմիչքի բաժնի ապրանքագետ

Սիթի ՍՊԸ

Location: Yerevan
Salary:
Monthly 400,000-600,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development
Deadline:
9/26/2026

Նկարագրություն

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում խմիչքի բաժնի ապրանքագետների:

Պարտականություններ

  • Իրականացնել խմիչքի բաժնի ապրանքատեսականու կառավարում՝ հիմք ընդունելով վաճառքի տվյալները, շուկայի պահանջարկը և մրցակցային վերլուծությունը,
  • Աշխատել մատակարարների հետ՝ արտադրանքի ընտրության, պայմանագրերի, գների և առաքման ժամկետների շուրջ,
  • Կազմել ապրանքատեսականու պլան՝ վաճառքի ռազմավարության և սեզոնային առանձնահատկությունների հիման վրա,
  • Վերլուծել վաճառքի արդյունավետությունը՝ բացահայտելու բարձր պահանջարկ ունեցող և ցածր շրջանառություն ունեցող ապրանքները,
  • Ապահովել ապրանքների ճիշտ դասավորությունը խանութում/էկրանավորման վայրերում՝ ըստ շուկայական տենդենցների և պրոմո արշավների,
  • Համագործակցել մարքեթինգի և լոգիստիկայի թիմերի հետ՝ ապրանքների գովազդման և առաքման կազմակերպման նպատակով,
  • Հետևել պահեստային մնացորդներին և ապահովել օպտիմալ պահեստավորում՝ նվազեցնելու գերբեռնումները կամ պակասուրդը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է բիզնես կառավարման, մարքեթինգի կամ տնտեսագիտության ոլորտում),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ ապրանքագետի կամ կատեգորիկ մենեջերի պաշտոնում (նախընտրելի է սննդամթերքի կամ խմիչքի ոլորտում),
  • Գերազանց վերլուծական և պլանավորման հմտություններ,
  • Առևտրային հմտություններ և բանակցելու կարողություն մատակարարների հետ։

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Վճարովի հանգստյան օրեր,
  • Տարեկան արձակուրդ 24 աշխատանքային օր։
Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+37455254444

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է 2007թվականին՝ Ռուբինյանց 15/5 հասցեում գործող մասնաճյուղը առաջին առևտրի կենտրոնն էր: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց երկրորդ, երրորդ և այլ մասնաճյուղեր բացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:

«Երևան Սիթի» Երևանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է, այժմ սուպերմարկետների ցանցն ընդլայնվում է նաև մարզերում: Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Երևան Սիթի» Ձեզ է առաջարկում տեղում պատրաստվող թարմ ուտեստներ, խինկալի, ֆրանսիական հացաբուլկեղեն, տորթեր, աղցաններ, ավանդական հայկական լավաշ, ծովամթերքի, թարմ մսամթերքի, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:

«Երևան Սիթի» սուպերմարկետներում վճարման կետերին մոտենալը հարմար է անգամ մեծ սայլակներով, գործում են նաև առանձնացված express դրամարկղեր: Յուրաքանչյուր բաժնում առաջարկվող ապրանքատեսականին մեկ տասնյակից ավել է, ինչի շնորհիվ ընտրության հնարավորությունն ավելի դյուրին է դառնում, և հաճախորդը կարողանում է կողմնորոշվել ոչ միայն բրենդի, այլև գնի հարցում որոշում կայացնելիս:

Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Տարբեր ապրանքատեսակների համար շաբաթական չորս անգամ գործող «Կես գին» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի մի քանի հազարի հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները (նրանց տրված արտոնություններին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում):

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media