Խմբային տուրերի գիդ ուղեկցորդ
Vip TRavel LLC
Նկարագրություն
GroupTour ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և հաղոդակցման բարձր հմտություններով մասնագետի, ով կզբաղվի արտասահմանյան խմբային տուրերի ուղեկցմամբ աշխարհի տարբեր երկրներում, կապահովի զբոսաշջիկների հարմարավետ, անվտանգ և որակյալ ուղևորությունը և կներկայացնի ընկռրեւթյունը բարձր մակարդակով։
Պարտականություններ
- Ուղեկցել զբոսաշրջային խմբերին արտերկրյա տարբեր ուղղություններով
- Կազմակերպել և համակարգել խմբի տեղաշարժը ամբողջ ճամփորդության ընթացքում
- Ապահովել զբոսաշրջիկների ժամանակին ներկայությունը օդանավակայաններում, հյուրանոցներում, տրանսֆերների և էքսկուրսիաների ժամանակ
- Ճանապարհորդության ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ծրագրի, երթուղու, ժամերի, կանոնների և կազմակերպչական հարցերի վերաբերյալ
- Վերահսկել տուրի ծրագրի պատշաճ իրականացումը և արձագանքել հնարավոր խնդիրներին
Պահանջներ
- Խմբային տուրերի ուղեկցման փորձ տարբեր երկրներում
- Առաջին բուժօգնության տարրական գիտելիքներ
- Ակտիվ, էներգետիկ և նախաձեռնող բնավորություն
Հավելյալ նշումներ
Եթե ուզում եք մեր թիմի մի մասը դառնալ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին
✈️ VIP Travel-ը կայուն և դինամիկ զարգացող տուրիստական ընկերություն է, որը շուկայում ունի ավելի քան 18 տարվա հաջող փորձ։
🌍 Ընկերությունը մասնագիտացած է ավիատոմսերի վաճառքի ոլորտում՝ բոլոր ուղղություններով, իրականացնում է տուր փաթեթների կազմակերպում և վաճառք աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև տրամադրում է վիզային համապարփակ աջակցություն։
🚢 VIP Travel-ը հանդիսանում է MSC Cruises-ի Ոսկե գործընկերը Հայաստանում, ինչը վկայում է ընկերության բարձր վստահելիության, միջազգային ճանաչման և բարձրակարգ սպասարկման մասին։
🤝 Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։ Մեր թիմը գործում է աջակցող և զարգացող միջավայրում, որտեղ խրախուսվում է նախաձեռնողականությունը և մասնագիտական աճը։
🕒 VIP Travel-ը իր հաճախորդներին տրամադրում է 24/7 աջակցություն՝ ապահովելով վստահություն և հոգատարություն ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։