Խանութների ցանցի ղեկավարի տեղակալ
Domus
Նկարագրություն
«Դոմուս» ընկերությունը հրավիրում է աշխատանքի խանութների ցանցի համակարգման փորձով և կազմակերպչական զարգացած հմտություններով մասնագետի:
Պարտականություններ
- Խանութների բնականոն աշխատանքի վերահսկում և համակարգում,
- Խանութների աշխատակիցների կողմից վաճառքի և սպասարկման չափանիշների, ներքին կարգերի կատարման վերահսկում,
- Խանութների վաճառքների դինամիկայի ուսումնասիրություն, վերլուծություն, խթանմանն ուղղված աշխատանքների առաջարկներ և միջոցառումների իրականացում,
- Խանութների աշխատակիցների համալրման, ուսուցման, զարգացման և առաջմղման գործընթացներում ակտիվ մասնակցություն,
- Խանութներում ապրանքների տեսադրման վերահսկում:
Պահանջներ
- բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, շուկայագիտության, ֆինանսների կամ այլ հարակից ոլորտներում,
- 3+ տարվա աշխատանքային փորձ մանրածախի ոլորտում (խանութներում), խիստ ցանկալի է շինանյութի, տեխնիկայի, կահույքի ոլորտների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- 2+ տարվա ղեկավարման փորձ,ցանկալի է որպես խանութի ղեկավար/խանութների ցանցի համակարգող,
- վաճառքի և սպասարկման չափանիշների ներդրման և զարգացման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- մերչենդայզինգի առնվազն բազային գիտելիքները,
- հաղորդակցման բարձր մակարդակի հմտություններ, բանակցային վարժ հմտություններ,
- վարորդական իրավունք (B կարգ),
- թիմային մոտեցում, պատասխանատվություն և հաճախորդամետություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատավայր՝ ք. Երևան, Չարբախ, Արարատյան 88/8ա:
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա:
- Աշխատանքի բնույթը ենթադրում է խանութների այցելություններ:
- Ենթակայությունը՝ Դոմուս խանութների ցանցի ղեկավարին:
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: