Get our free app. It won't take up space on your device

Խանութների ցանցի ղեկավար

Decora

Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Executive, Upper Management
Deadline:
7/24/2026

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» ընկերությունը հրավիրում է աշխատանքի խանութների ցանցի ղեկավարի։

Պարտականություններ

  • «Դեկորա» խանութների բնականոն գործունեության կազմակերպում, վերահսկում,
  • Վաճառքների պլանավորման գործընթացին մասնակցություն,
  • Վաճառքների խթանմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում և համակարգում,
  • Անձնակազմի միջև աշխատանքների բաշխում, անձնակազմի խրախուսման համակարգի ձևավորում, վերահսկում, անձնակազմի աշխատանքի չափանիշների սահմանում, վերահսկում, անձնակազմի ուսուցման և զարգացման խթանում,
  • Խանութների աշխատանքի արդյունավետության վերահսկում և խթանում,
  • Խանութների աշխատանքի և վաճառքների վերլուծություն, հաշվետվությունների կազմում և ներկայացում վերադասին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական, մարքեթինգի կամ հարակից այլ ուղղություններով,
  • Վաճառքում աշխատանքային փորձ՝ նվազագույնը 5 տարի,
  • Կահույքի ոլորտի իմացություն/ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ղեկավարի պաշտոնում աշխատանքի փորձ՝ նվազագույնը 2 տարի,
  • Առաջնորդության և կառավարման հմտություններ,
  • Հայերենի վարժ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Microsoft Office (Word, Excel) ծրագրերի լավ իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Վերլուծական մտածողություն, հետևողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և նպատակասլացություն։

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Մեր մասին

Decora Group-ը հանդիսանում է տան վերանորոգման, կահավորման, բարձրակարգ կահույքի և կահավորման պարագաների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական
մատակարարը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է նաև բարձրորակ ներքնակների և անկողնային պարագաների արտադրությամբ և արտահանմամբ:

Այսօր Decora Group-ը հայաստանյան շուկայում ներկայանում է Domus, Decora, Duson, Bardi խանութների ցանցով: Ընկերությունը վաճառք է իրականացնում ինչպես խանութ-սրահների,
այնպես էլ տարածաշրջանային վերավաճառողների մեծ ցանցի միջոցով:

Decora Group-ը համագործակցում է ավելի քան 90 ընկերությունների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, ՉԺՀ-ից, ՌԴ-ից, ԱՊՀ և շատ այլ երկրներից:
Գործընկերների ցանկը օրեցօր ընդլայնվում է: Գործունեության 23 տարիների ընթացքում Decora Group-ը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը' սպառողին
առաջարկելով լայն տեսականի և բարձրորակ սպասարկում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media