Խանութի տնօրեն
Errand HR
Industry:
Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
12/26/2022
City:
Vagharshapat
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Junior
Job posting has expired
Նկարագրություն
Errand HR Agency-ի գործընկեր՝ տնտեսական խանութների ցանցը, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում փնտրում է Խանութի Տնօրեն (կառավարիչ)։
Աշխատավարձը բարձր՝ (Ֆիքս․ + տոկոսներ + բոնուսներ)
Ընկերության կողմից կազմակերպվում են դասընթացներ, վերապատրաստումներ,
կորպորատիվ միջոցառումներ և այլն։
Պարտականություններ
- Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել խանութ-սրահի աշխատանքները,
- Կազմել և ներկայացնել վաճառքի վերաբերյալ հաշվետվությունները,
- Մշակել և ներդնել վաճառքի ցուցանիշների բարելավվման գործիքակազմ,
- Ձևակերպել ապրանքների պատվերները, ղեկավարել և վերահսկել ապրանքների մուտքագրման և գնավորման գործընթացը,
- Սահմանել աշխատանքի հերթափոխային գրաֆիկը, ընդմիջումների ժամանակացույցը,
- Գնահատել աշխատակազմի կատարողականը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ աշխատակիցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ,
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- MS Office (Word, Excel) համակարգչային փաթեթի իմացություն,
- ՀԾ Առևտուր ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Առաջնորդելու հմտություն և կարողություն,
- Ժամանակի կառավարում,
- Կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Բանակցություններ վարելու հմտություն,
- Որոշում կայացնելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա աշխատանքային շաբաթ, 1 օր հանգիստ։
Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00:
Աշխատավարձը բարձր՝ (Ֆիքս․ + տոկոսներ + բոնուսներ)
Ընկերության կողմից կազմակերպվում են դասընթացներ, վերապատրաստումներ,
կորպորատիվ միջոցառումներ և այլն։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։