Խանութի կառավարիչ / մենեջեր
Սկարլետ ՍՊԸ
Նկարագրություն
Սկարլետ ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի՝ Խանութի կառավարիչ,մենեջեր փորձ ունեցող:
Պարտականություններ
- Խանութի ամենօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպում և վերահսկում։
- Աշխատակիցների աշխատանքի կառավարում, առաջադրանքների բաշխում և աշխատանքային կարգապահության վերահսկում։
- Հաճախորդների սպասարկման որակի վերահսկում և առաջացած խնդիրների լուծում։
- Վաճառքի ցուցանիշների վերահսկում և վաճառքի աճի ապահովում։
- Ապրանքների տեսականու, դարակներում առկայության, ճիշտ դասավորության և գնապիտակների վերահսկում։
- Խանութի ներքին կարգուկանոնի և սահմանված աշխատանքային չափանիշների պահպանում։
- Ղեկավարությանը պարբերական հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
- Սեռը` արական, իգական
- Ցանկալի է՝ մասնագիտական համապատասխան կրթությամբ,
- Վաճառքի մենեջերի աշխատանքային փորձը ցանկալի է,
- Փնտրվող մասնագետները պետք է ունենան,
- Գրագետ, կիրթ խոսելու ունակություն,
- Կիրթ պահվածք։
Պահանջվող հատկությունները
- Խանութի կառավարման ոլորտում առնվազն 3 տարվա պարտադիր աշխատանքային փորձ։
- Թիմի կառավարման և կազմակերպչական հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և նախաձեռնողականություն։
- Վաճառքի գործընթացների և ապրանքային հաշվառման իմացություն։
- Հաճախորդների հետ հաղորդակցվելու և խնդիրները լուծելու կարողություն։
- Համակարգչային և հաշվառման ծրագրերի իմացություն։
- Տնտեսական կամ կենցաղային ապրանքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք, 6-օրյա աշխատանքային շաբաթ։
- Աշխատավարձ՝ ֆիքսված աշխատավարձ + արդյունքների վրա հիմնված բոնուսային համակարգ։
- Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Բարձր աշխատավարձը երաշխավորում ենք։
Սկարլետ ՍՊԸ-ն հանդիսանում է դպրոցական տետրերի արտադրությամբ զբաղվող ամենամեծ կազմակերպությունը հայկական շուկայում: Կազմակերպությունը գործում է սկսած 1998թ.-ից: Այն ունի նաև պոլիէթիլենային տոպրակների, անձեռոցիկի և ինքնակպչուն ժապավենի արտադրություն: Լինելով բարեխիղճ և իր հաճախորդին հավատարիմ կազմակերպություն՝ այն աճել և իր ուրույն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում: