
Խանութի ադմինիստրատոր / Մենեջերի օգնական
FIX PRICE
Նկարագրություն
Fix Price խանութների ցանցը ամբողջ աշխարհում ամբողջ ընտանիքի համար՝ տնային ապրանքների լայն տեսականիով ցածր ֆիքսված գներով նոր խանութների բացման կապակցությամբ հրավիրում է թեկնածուներին ք.Երևանում "խանութի ադմինիստրատոր" թափուր աշխատատեղի համար:
Ամբողջությամբ կարդալ՝
Ինքնակենսագրականի դիտարկման ժամանակ առավելություն կտրվի այն թեկնածուին, ով կուղարկի ռուսերեն լեզվով կազմված CV։
Մենք առաջարկում ենք՝
- Լիովին պաշտոնական զբաղվածություն,
- Կայուն աշխատավարձ,
- Վճարովի արձակուրդ,
- Սոցիալական երաշխիքներ,
- Աշխատանքային գրաֆիկ 2/2 (հերթաթոխ՝ 2 օր աշխատում եք Full time,2 օր հանգստանում),
- Կարիերայի հեռանկարներ։
Պարտականություններ
- Աշխատակազմի ամենօրյա պլանավորում,
- Խանութի աշխատանքի վերահսկում-հաստատված պլանների և ժամանակացույցերի իրականացում,
- Պլանային և արտապլանային գույքագրման անցկացման համար անհրաժեշտ պայմանների կազմակերպում և ապահովում, խանութի մնացորդների ստուգում և վերահսկում,
- Թիմային աշխատանքի ամենօրյա պլանավորում և կազմակերպում,
- Կանխիկ դրամի շարունակական ընդունում, թողարկում, հաշվառում՝ կանխիկ գործարքների սահմանված կանոններին խստորեն համապատասխան,
- Z և X հաշվետվությունների ընդունում և վերահսկում,
- Ապրանքների քանակապես և որակապես ընդունում սկաների և 1C ծրագրի միջոցով։
Պահանջներ
- Դրամարկղային գործառույթի իմացություն,
- 1C ծրագրի լավ իմացություն/պահեստ՝մուտք/ելք/,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում,
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- Ռուսաց լեզվի ազատ տիրապետում,
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Հաջողության հասնելու բարձր մոտիվացիա և հետաքրքրություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 2 օր աշխատում եք, 2 օր հանգստանում եք /փաստացի աշխատելու եք ամսվա մեջ 15 Full day/։
Համատեղությամբ չենք դիտարկում։
Աշխատավայրը՝ ՀՀ, ք․ Երևան, Հրաչյա Քոչար 2 (Բարեկամության մետրոյի հարևանությամբ):
Fix Price (Фикс Прайс) ՝ ամբողջ ընտանիքի համար նախատեսված խանութների միջազգային ցանց՝ կենցաղային ապրանքների լայն տեսականիով, ցածր և ֆիքսված գներով: