
Խանութ-սրահի տնօրեն (ք. Մարտունի)
Domus
Նկարագրություն
«Դոմուս» խանութ-սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում խանութ-սրահի Գլխավոր Մենեջերի Մարտունի քաղաքում գտնվող Դոմուս խ/ս, ով կստանձնի խանութ-սրահի զարգացման և թիմի ղեկավարման պատասխանատվությունը։
Խանութ-սրահի գործունեության ոլորտ՝ շինանյութի, կահույքի, տեխնիկայի մանրածախ վաճառք:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել խանութ-սրահի բացման/փակման և ամենօրյա գործընթացների պատշաճ իրականացումը,
- Ապահովել խանութ-սրահի առևտրի պլանի կատարումը,
- Մշակել համապատասխան միջոցառումներ վաճառքի և խանութ-սրահի աշխատանքների արդյունավետության բարձրացման և բարելավման նպատակով,
- Վերահսկել խանութ-սրահի աշխատակիցների բնականոն աշխատանքը՝ պահպանելով Ընկերության կողմից սահմանված ներքին կարգապահական կանոններն ու նորմերը,
- Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ աշխատակիցների հմտությունների զարգացման գործընթացները ապահովելու համար,
- Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտներում,
- 4+ տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում: Շինանյութի, կահույքի, տեխնիկայի վաճառքի կամ արտադրության ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- 2+ տարվա ղեկավարման փորձ առևտրի ոլորտում,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ:
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: