
Խանութ-սրահի մենեջեր
SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ
Նկարագրություն
«SanTech» ընկերությունը հրավիրում է աշխատանքի խանութ սրահի մենեջերի, ով կապահովի վաճառասրահի ընդհանուր աշխատանքների բարելավումը, աշխատակցի աշխատանքի վերասհկումը, կնպաստի տեսականու առավելագույն վաճառքի բարձրացմանը, ծախսերի և կորուստների նվազեցմանը։
Պարտականություններ
- Կազմակերպել և ղեկավարել խանութի աշխատկցի աշխատանքները՝ հաճախորդների սպասարկումը և ծառայությունների գրագետ և որակով մատուցումը,
- Պարբերաբար իրականացնել տեղական շուկայի վերլուծություն՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ,
- Կազմակերպել և իրականացնել վաճառքի համար ստացվող ապրանքների որակի, անվտանգության, պիտանելիության և այլ չափանիշների ստուգումը, ապրանքի վերադարձի, դուրսգրման, վերագնահատման և պահեստավորման գործընթացը,
- Մասնակցել և անմիջականորեն լուծել խանութի աշխատանքի ժամանակ ծագած բոլոր արտակարգ իրավիճակները,
- Կազմակերպել և իրականացնել համապատասխան փաստաթղթավորման գործընթացը՝ վաճառքների պլանների, պայմանագրերի, հաշվետվությունների կազմում և այլն։
Պահանջներ
- Բարձրագույն/ միջին մասնագիտական կրթություն (մարքեթինգ, սպասարկում և այն), նվազագույնը 2-3 տարվա փորձ վաճառքի և ղեկավարման ոլորտում,
- Համակարգչային գիտելիքների իմացություն՝ MS office, 1C- ի իմացությունը ցանկալի է,
- Հսկիչ դրամարկղային մեքենաների և POS-տերմինալի շահագործման կանոնների, ինչպես նաև ապառիկ ձևակերպելու և փոխանցումներով վճարումներ ընդունելու ընթացակարգի իմացություն,
- Կազմակերպչական, հաղորդակցական գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու կաորղություն, կոնֆլիկտակայունություն
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն:
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ,
- Բարձր մրցակցային աշխատավարձ, բոնուսներ,
- Անվճար դասընթացների, սեմինարների, թրեյնինգների մասնակցելու հնարավորություն,
- Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն,
- Կորպորատիվ և ժամանցային միջոցառումների մասնակցություն։
SanTech ապրանքանիշը ներկայացնում է «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը: