
Խանութ սրահի մենեջեր
ЗАО ТРЕНДСЕТТЕР
Նկարագրություն
Մեծ մուլտիբրենդային Trendsetter խանութում բաց է "Խանութ սրահի մենեջեր" հաստիքը։
Պարտականություններ
- Սպառողներին տրամադրվող ծառայությունների բարձրագույն ստանդարտների ապահովում և նրանց հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների ձևավորում,
- Խանութի նպատակների և անձնական արդյունավետության ցուցանիշների բարձրացման ուղղությամբ մշտական աշխատանքների իրականացում,
- Նոր աշխատակիցների մասնագիտական կրթության և ադապտացման գործընթացների կազմակերպում,
- Խանութի և պահեստի աշխատակիցների գործունեության արդյունավետ կազմակերպում և հսկողություն,
- Դրամարկղի գործողությունների իրականացում և առնչվող փաստաթղթերի ձևակերպում,
- Խանութում մերչանդայզինգի բարձր մակարդակի կազմակերպում։
Պահանջներ
- Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Խանութ սրահի ադմինիստրատորի պաշտոնում աշխատանքային փորձ՝ առնվազն 6 ամիս,
- Աշխատանքն արդյունավետ կազմակերպելու հմտություններ,
- Հոգեբանական կայունություն և տարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու կարողություն,
- Համակարգչային գրագիտություն (Microsoft Office, 1C ծրագրի գիտելիքներ՝ ցանկալի)։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ (միջինում ՝ 320.000 ՀՀ դրամ) ՝ կազմված խանութի վաճառքից ստացված մշտական բոնուսներից,
- Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ մասնագիտական հմտություններից ելնելով,
- Ընկերության կողմից տրվող համազգեստ,
- Բոլոր ներկայացված ապրանքանիշերի համար աշխատակիցների զեղչեր։
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2 օր, 8 ժամյա հերթափոխով (9:00-18:00,14;00-23:00), գրաֆիկը քննարկվում է հարցազրույցի ժամանակ։
Եթե հետաքրքրված եք մեր աշխատանքով, ուղարկեք Ձեր ռեզյումեն էլ. հասցեին։
Հեռախոսահամար՝ միայն թեկնածուների զանգերի համար՝ +374 44 801828։ Զանգերը ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ, 10:00-ից 18:00։
AM. Մենք միջազգային մեծածավալ ստարտափ ենք, որը ներկայացնում է բազմաբրենդային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։ Մեր խանութում կլինեն աշխարհահռչակ բրենդներ, ինչպես օրինակ՝ H&M, Reserved, Sinsay և այլք։ Եթե պատրաստ եք արագ և դինամիկ զարգացման, ինչպես նաև սիրում եք վաճառքը, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։ Մեր առաքելությունն է՝ ապահովել համաշխարհային բրենդների լայն ընտրություն հասանելի գներով՝ ստեղծելով հարմարավետ և հաճելի պայմաններ ամբողջ ընտանիքի համար։ Մենք ձգտում ենք, որ գնումները լինեն ոչ միայն մատչելի, այլև հնարավորինս հարմարավետ՝ առաջարկելով լավագույն տեսականին յուրաքանչյուրի համար։
RU. Мы огромный международный стартап мультибрендовой одежды, обуви и аксессуаров, у нас будут представлены такие мировые бренды, как H&M, Reserved, Sinsay и д.р. Если Вы готовы к быстрому и динамичному развитию, получаете удовольствие от продаж, то эта вакансия для вас. Наша миссия — предоставить широкий выбор мировых брендов по доступным ценам, создавая удобные и приятные условия для шопинга всей семьей. Мы стремимся сделать покупки не только доступными, но и максимально комфортными, предлагая лучший ассортимент товаров для каждого.