Get our free app. It won't take up space on your device

Խաղավար (մանկական ժամանցի կենտրոնում)

Cinemastar Company

City: Yerevan
Employment type: Full Time, Part Time
Work schedule: Five-day workweek, In shifts, Other
Work experience: Not required
Industry: Other, Internship
Deadline:
7/13/2025

Նկարագրություն

Սինեմա Սթար միացյալ կինոթատրոնների ցանցի Ռիո և Դալմա մասնաճյուղի Խաղային գոտիներում աշխատանքի ենք հրավիրում մանկավարժական, բանասիրական, բժշկական, լեզվաբանական, հոգեբանական և համանման ոլորտներում մասնագիտացում ունեցող անձանց, ովքեր կապահովեն փոքրիկ Հյուրերի ուսուցողական և ապահով ժամանցը:
Ուրախ կլինենք մեր երիտասարդ թիմ հրավիրել նաև նշված բնագավառներում նախասիրություններ ունեցողներին:

Պարտականություններ

  • Դիմավորելով փոքրիկ հյուրերին, գրանցել,
  • Ներգրավել՝ զբաղեցնելով տվյալ ծառայության շրջանակում,
  • Առաձացնել հետաքրքրություն առկա խաղերի, ժամանցի տարբեր ձևաչափերի հանդեպ (լաբիրինթ, մասնագիտությունների սենյակներ, այլ),
  • Ուշադիր և հետևողական լինել փոքրիկների նկատմամբ՝ մինչև ծառայության ժամանակի ավարտը:

Պահանջներ

  • Կամավորական կամ աշխատանքային փորձ երեխաների հետ,
  • Կազմակերպական և արագորեն խնդիրներին արձագանքելու հմտություն,
  • Համագործակցության և հաղորդակցման հմտություն,
  • Կենսախինդ դիրքորոշում,
  • Սեր երեխաների հանդեպ։

Հավելյալ նշումներ

  • Առկա են լրիվ և ոչ լրիվ դրույքներ՝ 10:00-18:30, 13:30-22:00, 18:00-22:00,
  • Հնգօրյա կամ չորսօրյա աշխատանքային շաբաթ,
  • Աշխատանքային ճկուն հերթափոխեր,
  • Գործող մոտիվացիոն ծրագիր,
  • Ֆիլմի դիտման հնարավորություն :-)
Company օverview
address
Address
Ծիծեռակաբերդի խճուղի 3, Փափազյան 8
address
Number of employees
16-50

«Սինեմա Սթար» ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին։ 13 տարի անց «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն աճում է արագ տեմպերով և ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Այսօրվա դրությամբ ցանցի կինոթատրոնները տեղակայված են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում։ Ցանցն իր մեջ ներառում է 29 կինոթատրոն, 138 թվային կիոդահլիճներ, որտեղ միաժամանակ կարող են ֆիլմ դիտել 16480 մարդ։ Սինեմա Սթարը մտնում է Ռուսաստանի կինովարձույթի խոշորագույն օպերատորների առաջին վեցնյակի մեջ։ Ցանցի թվային կինոդահլիճներում տեղադրված են Christie ընկերության պրոյեկտորներ, Dolby Digital Surround EX ձայնային համակարգ, 3D համակարգ Master Image և լուսաէֆեկտիվ արծաթե էկրաններ: Շատ դահլիճներում տեղադրված է Dolby Atmos ձայնային համակարգը, որը հնարավորություն է տալիս կենդանացնել էկրանին տեղի ունեցողը և ստեղծում է հզոր ու հագեցած ձայն։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media