Ոսկերիչ (սկսնակ)
Tzar Jewelry
Նկարագրություն
Ծառ Ջեվելրին փնտրում է սկսնակ ոսկերիչի։
Պարտականություններ
- Փնտրում ենք սկսնակ ոսկերիչ, կամ ով ունի ցանկություն սովորելու։
Պահանջներ
Ունենք 2 հաստիք՝
- Դետալների մշակման մասնագետ,
- Զոդման (пайка) մասնագետ։
Ընտրելով հաստիքներից որևէ մեկը՝
- Կանցնեք ընտրական 1 շաբաթյա փուլ,
- Ընտրվելուց հետո կանցնեք 1 ամսյա ուսուցում, որի ընդացքում կվարձատրվեք 50,000 դրամ մեր կողմից,
- Աշխատանքի տիրապետման բավարար մակարդակի հասնելուն պես կանցնեք մշտական աշխատանքի։
Հավելյալ նշումներ
Հասցե՝ Խորենացի 24, Երևան։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10:00 – 19:00, հանգստյան օր՝ կիրակի։
Աշխատավարձը՝ բազային 150․000 + բոնուսներ միջինում 300-400․000։
Tzar Jewelry-ին ոսկյա զարդերի դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություն է։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, նորաձև և բացառիկ զարդեր, որոնք մարմնավորում են վարպետությունը, նորարարությունն ու նրբաճաշակությունը։
Տարիների փորձի, բարձրակարգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր հաճախորդներին անզուգական որակ և բացառիկ դիզայն։ Մեր յուրաքանչյուր զարդ՝ լինի դա դասական, ավանդական, թե ժամանակակից ոճի, ստեղծվում է սիրով ու նվիրվածությամբ՝ դառնալով արժեքավոր ժառանգություն։
Ինչու՞ ընտրել Tzar Jewelry-ում աշխատելը
- Մասնագիտական աճ և զարգացում – Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ,
- Բարձրորակ միջավայր – Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր գնահատում են նորարարությունը և ստեղծագործական մոտեցումը,
- Ժամանակակից տեխնոլոգիաներ – Աշխատում ենք ամենավերջին սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով արտադրության բարձր ստանդարտներ,
- Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ – Մենք կարևորում ենք համագործակցությունը, միմյանց աջակցելը և ստեղծում ենք դրական ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։
Եթե դուք սիրում եք ոսկերչության արվեստը, տիրապետում եք համապատասխան հմտությունների կամ ցանկանում եք սովորել այս ոլորտում, ապա Tzar Jewelry-ն ձեզ համար ճիշտ ընտրություն է։
Միացեք մեզ և դարձեք ոսկու ու արվեստի աշխարհում նոր գլուխգործոցներ ստեղծող թիմի անդամ։