Get our free app. It won't take up space on your device

Ոսկերչական արտադրամասի մենեջեր (միայն փորձառու ոսկերիչների համար)

Tzar Jewelry

City: Yerevan
Salary:
Monthly 350,000-700,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Executive, Upper Management
Deadline:
6/27/2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք միայն փորձառու ոսկերիչ մասնագետի, ով պատրաստ է ստանձնել ոսկերչական արտադրամասի մենեջերի պատասխանատու դերը։ Եթե Դուք չունեք ոլորտում մասնագիտական փորձ՝ խնդրում ենք չդիմել։

Պարտականություններ

  • Ոսկերչական արտադրության աշխատանքների պլանավորում, կազմակերպում և վերահսկում
  • Արտադրական թիմի մասնագիտական ու տեխնիկական ղեկավարում
  • Որակի, արտադրական տեմպի և ժամկետների վերահսկում
  • Արտադրական գործընթացների օպտիմալացում

Պահանջներ

  • Անհրաժեշտ է բարձրակարգ մասնագիտական գիտելիք ոսկերչության ոլորտում
  • Մասնագիտական կրթություն՝ ոսկերիչի մասնագիտությամբ կամ առնվազն 5 տարվա անմիջական աշխատանքային փորձ որպես ոսկերիչ
  • Արտադրական աշխատանքների կազմակերպման փորձ
  • Ղեկավարելու և թիմում աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական հմտություններ, ճշտապահություն և բարձր պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

📍 Աշխատանքի վայր՝ Խորենացի 24, Երևան

🕘 Աշխատանքային ժամեր՝ 10:00 – 19:00

📅 Հանգստյան օր՝ Կիրակի

💰 Աշխատավարձ՝ սկսած 350,000 դրամից + բոնուսային համակարգ

Company օverview
address
Address
Խորենացի 24
address
Number of employees
16-50

Tzar Jewelry-ին ոսկյա զարդերի դիզայնի, արտադրության և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություն է։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, նորաձև և բացառիկ զարդեր, որոնք մարմնավորում են վարպետությունը, նորարարությունն ու նրբաճաշակությունը։

Տարիների փորձի, բարձրակարգ նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր հաճախորդներին անզուգական որակ և բացառիկ դիզայն։ Մեր յուրաքանչյուր զարդ՝ լինի դա դասական, ավանդական, թե ժամանակակից ոճի, ստեղծվում է սիրով ու նվիրվածությամբ՝ դառնալով արժեքավոր ժառանգություն։

Ինչու ընտրել Tzar Jewelry-ում աշխատելը

• Մասնագիտական աճ և զարգացում – Մենք խրախուսում ենք մեր աշխատակիցներին զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ։

• Բարձրորակ միջավայր – Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր գնահատում են նորարարությունը և ստեղծագործական մոտեցումը։

• Ժամանակակից տեխնոլոգիաներ – Աշխատում ենք ամենավերջին սարքավորումներով և տեխնոլոգիաներով՝ ապահովելով արտադրության բարձր ստանդարտներ։

• Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ – Մենք կարևորում ենք համագործակցությունը, միմյանց աջակցելը և ստեղծում ենք դրական ու արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։

Եթե դուք սիրում եք ոսկերչության արվեստը, տիրապետում եք համապատասխան հմտությունների կամ ցանկանում եք սովորել այս ոլորտում, ապա Tzar Jewelry-ն ձեզ համար ճիշտ ընտրություն է։

Միացեք մեզ և դարձեք ոսկու ու արվեստի աշխարհում նոր գլուխգործոցներ ստեղծող թիմի անդամ։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media