
Որակի վերահսկման մասնագետ (կիսապատրաստվածքների արտադրամաս)
Bacon Product LLC
Նկարագրություն
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Որակի Վերահսկման Մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:
Պարտականություններ
Հիմնական նպատակ
- Կիսապատրաստվածքների որակի վերահսկողության գործընթացի իրականացումն՝ ըստ սահմանված կանոնակարգի։
Հիմնական գործառույթներ
- Արտադրական պրոցեսների վերահսկողություն,
- Արտադրատեսակների համապատասխանության ստուգում ըստ սահմանված նորմատիվների,
- Արտադրատեսակների ամենօրյա դեգուստացիաների կազմակերպում, տվյալների գրանցում և փոխանցում շահագրգիռ ստորաբաժանումներին,
- Արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի ստուգում և գրանցում համապատասխան փաստաթղթային ձևերում,
- Հումքի և պատրաստի արտադրանքի լաբորատոր հետազոտություն,
- Անձնակազմի հիգիենայի ստուգում և գրանցում համապատասխան փաստաթղթային ձևերում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն սննդամթերքի անվտանգության, պարենամթերքի փորձաքննության, անասնաբուժա-սանիտարական փորձաքննության կամ հարակից ոլորտներում,
- Սննդամթերքի անվտանգության և սննդի արտադրության օրենսդրության իմացություն,
- Սննդի արտադրության ISO ստանդարտների իմացություն,
- Թիմայնություն,
- Նախաձեռնողականություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Վերլուծական մտածողություն,
- Ճկունություն,
- Հաղորդակցման գերազանց հմտութունների առկայություն։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: