Get our free app. It won't take up space on your device

Որակի վերահսկման մասնագետ

Pano LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Other
Deadline:
9/26/2026

Նկարագրություն

«Պանո» ընկերությունը փնտրում է հմուտ և փորձառու որակի վերահսկման մասնագետ, ով կապահովի ապրանքատեսականու որակը համապատասխան ընդունված չափորոշիչների:

Աշխատանքային պարտականություններ

  • Հացի որակի տեսողական և մեխանիկական վերահսկողություն՝ ըստ հաստատված ներքին չափորոշիչների,
  • Ներքին չափորոշիչներին չհամապատասխանող արտադրանքի խոտանում,
  • Արտադրական, պահեստային տարածքի ախտահանում համապատասխան լուծույթով,
  • Հետևել հումքի և պատրաստի արտադրանքի պահպանման պայմաններին՝ ջերմաստիճանային և խոնավության ցուցանիշներով,
  • Կատարել հումքի (ալյուր, խմորիչ, աղ, շաքար, յուղ և այլն) որակի նախնական ստուգումներ՝ ըստ սահմանված նորմերի,
  • Կազմակերպել և իրականացնել արտադրության ընթացքի լաբորատոր վերահսկում՝ խմորի, թխման և փաթեթավորման փուլերում,
  • Կատարել փորձաքննություններ՝ ըստ սահմանված պարբերականության, լրացնել և պահել համապատասխան արձանագրություններ,
  • Հետևել, որ արտադրության ընթացքում պահպանվեն սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական նորմերը,
  • Մասնակցել որակի կառավարման համակարգի (HACCP, ISO կամ այլ) ներդրմանն ու պահպանմանը,
  • Հետևել սան․ գրքույկների, սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի ժամկետներին,
  • Կատարել պարբերական բուժզննումների պլանավորում և կազմակերպում,
  • Կատարել լաբորատոր բացառիկ նմուշների մշակում։

Անհրաժեշտ պահանջներ

  • Բակալավրի աստիճան՝ սննդի տեխնոլոգիա, քիմիա կամ հարակից բնագավառներում,
  • Պահանջվում է 1-2 տարվա աշխատանքային փորձ՝ սննդի արդյունաբերության մեջ (նախընտրելի է հացի արտադրությունում),
  • HACCP, ISO համակարգերի իմացություն,
  • Սննդի արտադրանքի վերահսկման գիտելիքներ,
  • Աշխատանքի անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության կանոնները և նորմերի իմացություն,
  • Լաբորատոր հետազոտությունների իրականացման հմտություններ
  • Գործնական մոտեցում՝ խնդիրների լուծմանը,
  • Աշխատանքի անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հրդեհային անվտանգության կանոնները և նորմերի իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Օffice),
  • Ուշադրություն մանքրուքներին և պատասխանատվություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։
  • Հասցե՝ Այասի 114։
Company օverview
address
Address
ք. Երևան, Այասի 114
address
Number of employees
151-500
Phone
Phone
+374 44 520029

«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Business trips
Business trips
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media