Վիդեո և ֆոտո լուսանկարիչ (Video & Photo Creator)
Free Style Group
Աշխատանքի մասին
Free Style Group-ը փնտրում է ստեղծագործ, պատասխանատու և մանրուքներին ուշադրություն դարձնող վիդեո և ֆոտո լուսանկարչի, ով կստեղծի բարձրորակ տեսողական բովանդակություն ընկերության ներկայացրած նորաձևության բրենդների համար։ Մասնագետը պատասխանատու կլինի ֆոտո և վիդեո նկարահանումների, ինչպես նաև դրանց հետագա մշակման և մոնտաժի համար՝ ապահովելով որակյալ և ժամանակին պատրաստված բովանդակություն։
Պարտականություններ
- Իրականացնել ֆոտո և վիդեո նկարահանումներ՝ համաձայն հաստատված բովանդակության պլանի։
- Ստեղծել սոցիալական ցանցերի համար տեսանյութեր (Reels, TikTok, Shorts և այլն)։
- Մոնտաժել տեսանյութերը՝ ապահովելով բարձր որակ և բրենդային ոճի պահպանում։
- Իրականացնել լուսանկարների մշակում և գունային շտկումներ։
- Ապահովել պատրաստի ֆոտո և վիդեո նյութերի ժամանակին հանձնումը։
- Համագործակցել մարքեթինգի և SMM թիմերի հետ՝ առաջադրանքների արդյունավետ իրականացման նպատակով։
- Պահպանել նկարահանված նյութերի արխիվը և ֆայլերի ճիշտ կազմակերպումը։
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել խանութներում, միջոցառումների և այլ լոկացիաներում իրականացվող նկարահանումներին։
Պահանջվող որակավորումներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վիդեո և ֆոտո նկարահանման ոլորտում։
- Տեսանկարահանման և լուսանկարչության գործնական փորձ։
- Տեսանյութերի մոնտաժի ծրագրերի (Adobe Premiere Pro, Final Cut Pro, DaVinci Resolve կամ համարժեք) լավ իմացություն։
- Լուսանկարների մշակման ծրագրերի (Adobe Photoshop, Adobe Lightroom կամ համարժեք) իմացություն։
- Կադրի կոմպոզիցիայի, լուսավորության և գունային մշակման լավ գիտելիքներ։
- Նկարահանման համար անհրաժեշտ բազային տեխնիկայի (տեսախցիկ, օբյեկտիվներ, լուսավորության սարքավորումներ, կայունացուցիչ կամ համարժեք սարքավորումներ) առկայություն։
- Ժամանակի արդյունավետ կառավարման և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն։
- Ստեղծագործական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին։
- Պորտֆոլիոյի առկայությունը պարտադիր է։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: