
Վերահսկողական բաժնի մասնագետ (նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ինժեներ-շինարար)
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմող ինժեներ-շինարարների:
Պարտականություններ
- Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն,
- Անհրաժեշտության դեպքում մասնակցություն վերոնշյալ փաստաթղթերի ուղղմանը,
- Ընթացիկ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ ապրանքների ծավալների հաշվարկում` ըստ հանձնարարականների,
- Շինարարական հրապարակներ առաքվող ապրանքների հաշվառում:
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներա-շինարարական կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Վերլուծական մտածողություն,
- MS Excel, MS Word-ի լավ իմացություն,
- Autocad-ի իմացությունը ցանկալի է:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։