Վերադարձի ընդունման և հաշվառման պատասխանատու
Premier Foods LLC
Նկարագրություն
«Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ն փնտրում է Վերադարձի ընդունման և հաշվառման պատասխանատու, ով կկազմակերպի վերադարձված ապրանքների ընդունման, հաշվառման և համապատասխան փաստաթղթավորման գործընթացը։
Պարտականություններ
- Ընդունել և ստուգել վերադարձված ապրանքները
- Իրականացնել վերադարձված ապրանքների հաշվառում և գույքագրում
- Սկանավորել և հաշվառել QR կոդերով դրոշմավորված ապրանքները
- Թարմացնել և վարել վերադարձների վերաբերյալ տվյալները
- Դասակարգել վերադարձված ապրանքները՝ համաձայն ընկերության ընթացակարգերի
- Պատրաստել վերադարձների վերաբերյալ հաշվետվություններ
- Համագործակցել պահեստի, լոգիստիկայի և հաշվապահության թիմերի հետ
- Ապահովել վերադարձների գոտու կարգուկանոնն ու անվտանգությունը
- Հետևել աշխատանքի անվտանգության և առողջապահական պահանջների պահպանմանը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- MS Excel-ի իմացություն
- Բարձր պատասխանատվության զգացում
- Ազնվություն և պարտաճանաչություն
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն
- Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Makfa, Baltika, Carlsberg, Casa Milo, Karas, and Istac in RA.