Վճարումների վերահսկման և տեղաբաշխման մասնագետ
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությունը փնտրում է, Excel-ի գերազանց իմացությամբ, վճարումների վերահսկման և տեղաբաշխման մասնագետ, ով պատասխանատու կլինի Ընկերության կողմից իրականացված վաճառքների դիմաց ստացված վճարների ճիշտ նույնականացման և Excel համակարգում դրանց ճշգրիտ տեղաբաշխման համար:
Պարտականություններ
-
Վաճառակետերից ստացված վճարումների ամենօրյա վերահսկում և տեղաբաշխում,
-
Մասնակի վճարումների և մնացորդների վերահսկում,
- Վճարված և չվճարված գումարների համադրում և նույնականացում,
- Մեկ ընդհանուր վճարումը, անհրաժեշտության դեպքում, մի քանի նախագծերի միջև ճիշտ տեղաբաշխում,
- Ստացված վճարումների մասով տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով վաճառքի աշխատակիցների հետ, ամենօրյա կտրվածքով, կապի պահպանում:
-
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տարաբնույթ հաշվետվությունների պատրաստում,
-
Հաստիքից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն,
-
Վաճառքի բնագավառում աշխատանքային փորձառություն,
- Excel-ի գերազանց իմացություն,
- 1C ծրագրի իմացություն,
- Թվերի և մեծածավալ տվյալների հետ աշխատելու փորձառություն,
-
Մանրուքների հանդեպ խիստ ընդգծված ուշադրություն և պատասխանատվության զգացում,
-
Միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա շաբաթ՝ երկուշաբթիից ուրբաթ ներառյալ, ժամը՝ 08։30-17։30։
Առավելություններ
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Հմտությունները կատարելագործելու հնարավորություն,
- Առողջ և թիմային աշխատանքային միջավայր,
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
- Անվճար ավտոկայանատեղի։
Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։
«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։
Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։
- Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
- Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
- Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
- Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
- Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN
Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։