Վարպետի օգնական / տեխնիկական սպասարկման մասնագետ / ջեռուցման կաթսաների և լեդ լամպերի վերանորոգող
ARSSUS GROUP LLC
Նկարագրություն
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք Երևանում և հարմարավետ գրաֆիկ:
- Փորձառու վարպետի կողմից ուսուցում և մասնագիտական աճի հնարավորություն:
- Մրցունակ և ժամանակին տրվող վարձատրություն:
Պարտականություններ
- Աջակցություն հմուտ վարպետին ընկերության կողմից վաճառված ջեռուցման կաթսաների և հարակից սարքավորումների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման հարցերում,
- Օգնություն հոսանքի կարգավորիչների (ստաբիլիզատորների) և էլեկտրական այլ հանգույցների անսարքությունների վերացման ու կարգաբերման գործում,
- Լուսավորության միջոցների և համակարգերի փոխարինում, նորոգում և ընթացիկ սպասարկում,
- Աշխատանքի հետ կապված ընթացիկ այլ տեխնիկական հանձնարարությունների կատարում,
Պահանջներ
- Էլեկտրականության կամ տեխնիկական սարքավորումների հետ աշխատանքի տարրական բազային գիտելիքներ (տեխնիկական մանրուքների տիրապետում),
- Աշխատանքային փորձը վերանորոգման ոլորտում ցանկալի է, բայց ոչ պարտադիր (տեղում սովորելու մեծ ցանկություն),
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Գործիքներից օգտվելու հմտություն, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Ռադիոտեխնիկայի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքի մանրամասներ`
- Մշտական
Զբաղվածության տեսակ`
- Ամբողջ դրույք
- Փորձը ցանկալի է
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
- Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ՝ 09:00 - 18:00, Շաբաթ՝ 09:00 - 15:00
«ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. և իրականացնում է շինարարական ապրանքների և նյութերի ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք, բավարարելով հաճախորդների բազմատեսակ պահանջները:
Ապրանքների տեսականին անընդհատ համալրվում կամ փոխարինվում է նոր և արդյունավետ տարբերակներով: Ունենք վաճառքի սեփական կետեր, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ: