Get our free app. It won't take up space on your device

Վարորդ (սեփական մեքենայով)

Երևան մոլ

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior, Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
12/18/2022
Job posting has expired

Նկարագրություն

Երևան մոլ ընկերությունը փնտրում է եռանդուն վարորդի՝ սեփական ավտոմեքենայով:

Պարտականություններ

  • Ուղևորի/ուղևորների հարմարավետ և անվտանգ տեղափոխում հանձնարարված վայր;
  • Ավտոմեքենայի մշտապես սարքին վիճակի ապահովում, անհրաժեշտության դեպքում ընթացիկ անսարքությունների հայտնաբերում և շտկում;
  • Ավտոմեքենայի մաքրության ապահովում;
  • Ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և պահպանման հետ կապված անհրաժեշտ գործողությունների իրականացում;

Պահանջներ

  • Ավտոմեքենայի շահագործման գիտելիքներ և ունակություններ
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Ճանապարհատրանսպորտային կանոնների գերազանց իմացություն
  • Վարորդական իրավունքի առկայություն (B կարգի)
  • Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Գրաֆիկը՝ ամեն օր 09:30-20:30։

Company օverview
address
Address
ք. Երևան, Արշակունյաց 34/3
Phone
Phone
37411888888
Վայր, որտեղ շոփինգը վերածվում է տոնի: Երևան Մոլը առևտրի և զվարճանքի առաջատար կենտրոն է Հայաստանում: Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է հազարավոր այցելուների ողջ Հայաստանից: Այստեղ տեղակայված են 200 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը և Հայաստանում միակ Mango Man-ը: Այցելիր Երևան Մոլ շոփինգը համադրելով համեղ սննդի և զվարճանքի հետ: Մեր հարկի տակ են գտնվում Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը: Երկրում առաջին և միակ Carrefour հիպերմարկետը ևս գտնվում է Երևան Մոլում, որը ներկայացնում է որակի և գնի լավագույն համադրությունը: 2016թ-ին Երևան Մոլը թողարկել է Հայաստանի մոլային շուկայում միակ հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային Քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ և դրանք փոխարինել նվերների հետ: Երևան Մոլը բացվել է 2014 թվականին: Այն իր զբաղեցրած տարածքով և վարձակալների քանակով համարվում է երկրի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնը:
See more

Spread the word! Share this job on social media