
Վարորդ (Ford Connect մակնիշի բեռնատարի)
Mix Group
Նկարագրություն
Կազմակերպությանը անհրաժեշտ է B, C կարգի վարորդական վկայականով բեռնատարի վարորդ:
Պարտականություններ
- Բեռների անվնաս փոխադրում,
- Տրանսպորտային միջոցի բարեխիղճ շահագործում և մաքրության պահպանում:
Պահանջներ
- B, C կարգի վարորդական վկայական,
- Նվազագույնը 3 տարվա բեռնատար ավտոմեքենա վարելու փորձ,
- Կարգապահություն,
- Պատասխանատվության զգացում:
Հավելյալ նշումներ
Մեքենաները՝ նոր, MITSUBISHI մանկիշի, բեռնափոխադրումներն իրականացվում են՝ Հայաստանի տարածքում,
Աշխատավարձը՝ 220.000 ՀՀ դրամ։
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը