Վարորդ (B C վարորդական վկայականով)
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
ՇԵՆ ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների՝ B C կարգի վարորդական իրավունքի առկայությամբ:
Պարտականություններ
- Պահեստից ապրանքի ստացում,
- Մեքենայում ապրանքի ճիշտ դասավորվածության վերահսկում,
- Բեռների առաքում ըստ համապատասխան երթուղիների,
- Մեքենայի մաքրության և տեխնիկական վիճակի հետևում,
- Անսարքությունների հայտնաբերման դեպքում հայտնում անմիջական ղեկավարին։
Պահանջներ
- Վարորդական B C կարգի առկայություն,
- Խոշոր տեխնիկա վարելու փորձ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։
Հավելյալ նշումներ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-777-287 հեռախոսահամարին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: