Վարորդ (ավտոաշտարակի)
"Telecom Armenia" OJSC
Նկարագրություն
Տելեկոմ Արմենիան փնտրում է ավտոաշտարակի վարորդի։
Պարտականություններ
- Կառավարել ավտոաշտարակը (ավտոկրանը, վերամբարձը)՝ համաձայն անվտանգության կանոնների,
- Մինչև աշխատանքը ստուգել ավտոաշտարակի տեխնիկական վիճակը (շարժիչ, հիդրավլիկ համակարգ, արգելակներ, էլեկտրասարքավորում և այլն),
- Աշխատանքի ընթացքում հայտնաբերված անսարքությունների մասին տեղեկացնել ղեկավարությանը և չշարունակել աշխատանքը մինչև վերացումը,
- Ապահովել տարածքի անվտանգությունը՝ բացառելով մարդկանց և այլ տեխնիկայի մոտեցումը վտանգավոր գոտուն,
- Իրականացնել ավտոաշտարակի պարբերական տեխնիկական սպասարկում և մքարում,
- Խնամքով վերաբերվել տեխնիկային և օգտագործվող գործիքներին։
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Ճանապարհային երթևեկության կանոնների իմացություն,
- Ավտոաշտարակ վարելու փորձը դիտվում է որպես առավելություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Մեքենայի վարման հմտություններ և վարորդական վկայականի առկայություն B, C կարգ,
- Ավտոմեքենայի տեխնիկական սարքին վիճակի ապահովում,
- Անսարքությունը ինքնուրույն վերացնելու կարողություն ու գիտելիքներ,
- Պատասխանատվություն և ճշտապահություն։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե կորպորատիվ բաժանորդներին։
Ընկերությունը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով Team-ը 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։ Nokia-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքում ցանցն արդեն հասանելի է Երևանի և մարզերի ավելի քան 330 000 տնային տնտեսության: Առաջիկայում այս ցանցը որակյալ կապով և ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր բնակիչներին։
Ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը Հայաստանում բարձրացնելու, ինչպես նաև երկրի կախվածությունն արտերկրում տեղի ունեցող վթարներից նվազեցնելու համար, Team-ը 2024 թ․-ի սկզբին գործարկել է երրորդ միջազգային կապուղին ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ, որը Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին կապում է նոր՝ այլընտրանքային ճանապարհով։
Ընկերությունը հիմնովին վերազինել և բարելավել է նաև DWDM ցանցը, ինչը Մերձավոր Արևելքի տարանցիկ կապուղիների և ինտերնետի վաճառքի շուկա մուտք գործելու հնարավորություն է ընձեռել։ Կարճ ժամանակահատվածում Team-ը դարձավ այդ ուղղությամբ ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը՝ ծառայություններ մատուցելով Մերձավոր Արևելքի 5 երկրների։
էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ն կառուցում է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Նորարարական լուծումներով այս ցանցի զարգացումը դրական ազդեցություն կունենա նաև շրջակա միջավայրի վրա։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը: