Վարորդ-առաքիչներ
Սելենա Սերվիս
Նկարագրություն
Կազմակեպությունը փնտրում է վարորդ-առաքիչների, ովքեր պատասխանատու կլինեն լվացքատան առաքման ծառայությունները իրականացնելու համար։
Մեքենան տրամադրում է ընկերությունը։
Պարտականություններ
- Լվացքի հավաքագրում ընկերության գործընկերներից և հաճախորդներից, տեղափոխում արտադրամաս,
- Արտադրամասից փաթեթավորված լվացքի բարձում մեքենաներ և մեքենաներից հաճախորդին`ստուգելով դրանց համապատասխանությունը հաշիվ-ապրանքագրերին,
- Առաքանու ապահով տեղափոխում նախատեսված երթուղիով նշանակետեր՝ ըստ ժամանակացույցի,
- Կրել պատասխանատվություն կցված մեքենայի համար և խնամքով օգտագործել այն։
Պահանջներ
- Պատասխանատվություն, կարգապահություն,
- B, C կարգի վարորդական իրավունքի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ սկսած 250․000 դրամից:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00:
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Էրեբունի, Նուբարաշենի խճ 1/14։
Ամբողջական դրույք, մշտական։
Selena Service-ը լվացքի և չոր մաքրման ծառայությունների մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում։
Ավելի քան 23 տարի՝ 1997 թվականից ի վեր, մենք առաջարկում ենք եվրոպական ստանդարտներին համապատասխան բարձրորակ մաքրման համալիր լուծումներ ինչպես անհատներին, այնպես էլ կորպորատիվ/բիզնես հաճախորդներին։