Վարորդ-առաքիչ (սեփական մեքենայով)
Talentus HR
Նկարագրություն
Գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք բարեկիրթ, քաղաքավարի առաքիչներ սեփական մեքենայով Երևանում առաքումներ իրականացնելու համար:
Պարտականություններ
- Ապրանքների ժամանակին և ապահով առաքում,
- Հաճախորդների նկատմամբ բարեհամբույր վերաբերմունք։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճկունություն աշխատանքում և թիմային մոտեցում,
- Աշխատանքի նկատմամբ լուրջ և նվիրված մոտեցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, ժամը 09:00-ից մինչև առաքումների ավարտ, միջինում 18:00-ն մինչև։
Մաքուր աշխատավարձ 240.000 դրամ + վառելիքի կտրոն:
Ֆիքսված քանակից ավել առաքման դեպքում հավելյալ բոնուսներ:
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: