
Վարորդ առաքիչ (սեփական մեքենայով)
SAS GROUP
Նկարագրություն
ՍԱՍ սուպերմարկետը փնտրում է վարորդ առաքիչներ բարձր աշխատավարձով։
Պարտականություններ
- Ճիշտ կազմակերպել առաքվող ապրանքների պահպանվածության և ապրանքների (իրերի) առկայության ստուգումը, ժամանակին տեղ հասցնել,
- Ստուգել ապրանքների վիճակը, խոտանի հայտնաբերման դեպքում տեղեկացնել համապատասխան մարմիններին,
Պահանջներ
- Կոկիկ, խնամված տեսքով
- Թիմում աշխատելու ունակություն
- Վարորդական իրավունք B C
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: