Վարորդ-առաքիչ՝ պատվերների հավաքագրմամբ
GAVA GROUP LLC
Նկարագրություն
Գավա Գրուպը հրավիրում է աշխատանքի վարորդ-առաքիչների՝ Մարզերում աշխատելու համար։
Աշխատակցի հիմնական պարտականությունն է Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հաճախորդներից պատվերների հավաքագրումն ու դրանց անձամբ առաքումը։ Ապրանքների բարձումը իրականացվում է Երևանից:
Տարիքային սահմանափակում չկա․ սիրով հրավիրում ենք դիմելու նաև հասուն տարիքի թեկնածուներին։ Կարևորում ենք պատասխանատվությունը, ճշտապահությունն ու աշխատելու պատրաստակամությունը։, ինչպես նաև Երևանում բնակվող, այնպես էլ Երևանում բնակվող և Տավուշի, Կոտայքի կամ Գեղարքունիքի մարզերից ծագումով թեկնածուները։
Ընկերությունը տրամադրում է ավտոմեքենա (Opel Combo Մեխանիկա)
Ապրանքները հիմնականում թեթև են, աշխատանքը ֆիզիկապես ծանրաբեռնված չէ։
Պարտականություններ
- Ապրանքների առաքում ընկերության տրամադրած մեքենայով (Opel Combo),
- Ապրանքների հանձնում և փաստաթղթերի ձևակերպում․
- Շուկայում այցելությունների միաժամանակ հաճախորդներից պատվերների հավաքագրում և փոխանցում օֆիսում գտնվող օպերատորներին,
- Նոր հաճախորդների ներգրավման աջակցություն,
- Ապրանքատեսականու և նորությունների ներկայացում հաճախորդներին։
Աշխատավարձ
- Հիմնական + վաճառքից տոկոսներ
Առավելություններ
- Աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն՝ շնորհիվ պատվերների հավաքագրման,
- Աշխատանք ընկերության մեքենայով և վառելիքով,
- Կայուն ընկերություն, բարենպաստ թիմային մթնոլորտ։
Բոնուսներ և առավելություններ
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Նվերներ աշխատակիցներին,
- Մինչև 10% զեղչ ընկերության ապրանքների վրա,
- Ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտ։
Գրաֆիկ
-
6-օրյա աշխատանքային շաբաթ։
"ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։