Վարորդ-առաքիչ (փաստաթղթեր տեղափոխող)
ECO BUILDING LLC
Նկարագրություն
"Էկո Բիլդինգ" խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔԻՉ։
Պարտականություններ
- Տեղափոխել ընկերության պաշտոնական փաստաթղթերը ու ժամանակին հասցնել անհրաժեշտ հասցեներ։
- Կատարել գրառումներ ու հաստիքից բխող այլ աշխատանքներ, փոխանցել անհրաժեշտ ինֆորմացիան։
- Իրականացնել այլ առաքումներ կազմակերպության անհրաժեշտությունների շրջանակներում։
Պահանջներ
- Սեփական մեքենայի առկայություն (Վառելիքը տրամադրում է ընկերությունը)
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Վարարդի կամ առաքչի աշխատանքային փորձ
- Վարորդական վկայական
- Ռուսերենի իմացություն , անգլերեն ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ`երկուշաբթի – շաբաթ 9:00-18:00
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։