
Վարորդ Առաքիչ /Mitsubishi, Ford / B, C կարգ/
Mix Group
Կազմակերպությունը փնտրում է փորձառու ՛՛Գազել՛՛ մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ-առաքիչների՝ հետևյալ գործառույթներն իրականացնելու նպատակով:
Պարտականություններ
- պատվերներ ընդունել, ներկայացնել համապատասխան ստորաբաժանում,
- պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
- համապատասխան ստորաբաժանումից ստանալ ուղղորդող փաստաթղթերն ու պատվերները առաքել գնորդներին,
- իրականացնել առաքումները պատշաճ կերպով,
- իրականացնել ապրանքների հանձնում-ընդունում վաճառակետեր, և ընկերության գործընկերների վաճառակետեր,
- ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
- վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում ընկերության դրամարկղ:
Պահանջվող որակավորումներ
- B, C կարգի վարորդական իրավունք,
- Համապատասխան աշխատանքային փորձ, մոտ 3 (երեք) տարվա, որպես բեռնատար ավտոմեքենայի վարորդի աշխատանքային փորձ,
- տարիքը՝ մինչև 47 տարեկան,
- Ժամանակի կառավարում:
Պահանջվող հմտություններ
- թեկնածուից պահանջվում է ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ,
- ճշտապահություն,
- ինքնակազմակերպվածություն,
- տրամաբանելու ունակություն:
Այլ պայմաններ
- Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ,
- աշխատաժամերն են՝ 09.00-19.00-ն, կիրակի՝ հանգիստ:
- Աշխատավարձը Ford բեռնատարի համար 230 000 - 270 000
- Աշխատավարձը Mitsubishi բեռնատարի համար 250 000 - 280 000
Խնդրում ենք դիմեն միայն փորձառու վարորդները, ովքեր վարել են Գազել, Ֆորդ տրանզիտ և այլ նմանատիպ բեռնատար ավտոմեքենաներ:
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով:
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը