Get our free app. It won't take up space on your device

Վարորդ-առաքիչ (մարզեր)

SAV Holding

Location: Կոտայքի մարզ, գ․ Առինջ
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Logistics, Transportation
Deadline:
10/24/2026

Նկարագրություն

Արդեն 14 տարի հայկական շուկայում իր ոլորտի առաջատար SAV Holding-ը հաջողությամբ զարգանում է՝ ձևավորելով վստահելի և ճանաչելի բրենդ։

Սեփական արտադրության և եվրոպական առաջատար բրենդների բացառիկ ներկայացուցչության շնորհիվ ընկերությունը շարունակաբար ապահովում է կայուն աճ և բարձր որակի ծառայություններ։ Մեր հաջողությունների հիմքում կանգնած է պրոֆեսիոնալ, պատասխանատու և անընդհատ զարգացող թիմը։

Ընկերության ընդլայնման շրջանակում հրավիրում ենք միանալու մեր թիմին վարորդ-առաքիչի, ով պատրաստ է դառնալ մեր հաջողության պատմության մի մասը։

Ի՞նչ է պետք անել.

  • Վարել ընկերության ավտոմեքենան՝ համաձայն սահմանված երթուղիների։
  • Ստանալ ապրանքները պահեստից, ստուգել դրանց քանակն ու անվնասությունը, կատարել անհրաժեշտ հաշվառում և ապահովել ավտոմեքենայում ճիշտ տեղավորումը։
  • Իրականացնել ապրանքների բեռնում և բեռնաթափում։
  • Կատարել առաքումները ժամանակին և պատշաճ կերպով՝ ապահովելով ապրանքի անվտանգ և անվնաս տեղափոխումը։
  • Հաշիվ-ապրանքագրերի և/կամ այլ ուղեկցող փաստաթղթերի հիման վրա հաճախորդներին հանձնել համապատասխան քանակի և տեսակի ապրանքներ։

Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.

  • B կարգի վարորդական իրավունք (մեխանիկական փոխանցման տուփ)։
  • Վարորդի կամ առաքիչի ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
  • Շիրակի և Լոռու մարզերի ճանապարհների, բնակավայրերի և հիմնական երթուղիների լավ իմացություն։
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
  • Գրագետ և հստակ խոսք։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և բարեխիղճ աշխատանքային մոտեցում։

Ի՞նչ ենք մենք առաջարկում.

  • Բժշկական ապահովագրություն,
  • Սպորտ փաթեթ։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 43 450808

SAV Holding is an Armenian multi-sector holding that unites several leading companies, creating value for the future. We develop manufacturing in Armenia, import high-quality products, and deliver professional solutions—from dentistry and aesthetic medicine to the HORECA sector and mass consumption (B2B/B2C).

Our growth is built on trusted partnerships, uncompromising quality standards, and a commitment to the development of our homeland.

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Free parking
Free parking
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media