Վարորդ - առաքիչ
Grain Alco
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է պատասխանատու և կարգապահ վարորդ-առաքիչ։
Պարտականություններ
- Ապրանքների առաքում հաճախորդներին՝ սահմանված հասցեներով։
- Ապրանքների բեռնում և բեռնաթափում։
- Առաքվող ապրանքների քանակի և ամբողջականության ստուգում։
- Առաքման փաստաթղթերի պատշաճ վարում։
- Տրանսպորտային միջոցի մաքրության և տեխնիկական վիճակի վերահսկում։
- Հաճախորդների հետ բարեկիրթ և պրոֆեսիոնալ հաղորդակցություն։
Պահանջներ
- Կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն
- Աշխատանքային փորձը որպես վարորդ -առաքիչ պարտադիր է
- B կարգի վարորդական իրավունքի առկայություն։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն։
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
Մեր գործարանը հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով: Արտադրական գործընթացը լիովին ավտոմատացված է և սերտիֆիկացված է ժամանակակից որակի չափանիշներին համապատասխան:
Տեխնոլոգիական մոտեցման, էկոլոգիապես մաքուր հումքի և ավանդական բաղադրատոմսերի համադրությունը Grain Alco դարձնում է Հայաստանում որակյալ ալկոհոլային խմիչքների հիմնական արտադրողներից մեկը: