Վարորդ-առաքիչ
Derjava
Նկարագրություն
«ԴԵՐԺԱՎԱ-Ս» Ընկերությանը անհրաժեշտ են հմուտ վարորդ-առաքիչներ:
Պարտականություններ
- Կատարել ապրանքների ժամանակին և անվտանգ առաքում՝ ըստ սահմանված երթուղիների։
- Մասնակցել ապրանքների բեռնման և բեռնաթափման աշխատանքներին։
- Ստուգել առաքվող ապրանքների քանակը, ամբողջականությունն ու արտաքին վիճակը։
- Ապահովել ապրանքների ճիշտ դասավորվածությունը տրանսպորտային միջոցում։
- Կատարել առաքման ուղեկցող փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրեր, հանձնման-ընդունման թերթիկներ և այլն) փոխանցում և վերադարձ։
- Պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ապահովել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը։
- Հետևել տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին, ժամանակին տեղեկացնել անսարքությունների մասին։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Վարորդական իրավունք`BC կարգի։
- Առնվազն 2 տարվա մեքենա վարելու փորձ։
- Առաքման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Ճանապարհային երթևեկության կանոնների լավ իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն։
- Ֆիզիկական դիմացկունություն։
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: