Վարորդ առաքիչ
Chemiline LLC
Նկարագրություն
Ընկերությունը հրավիրում է աշխատանքի պարտաճանաչ, ազնիվ, պատասխանատու վարորդ առաքիչի՝ լվացող նյութերի առաքման համար։
Պարտականություններ
- Պատվերների արագ և անվտանգ առաքում նշված հասցեներով
- ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,աշխատասիրություն և թիմում աշխատելու ունակություն
- Պատվերը հաճախորդին առաքելու սահմանված կանոնների պահպանում
- Հաճախորդների հետ պատշաճ վերաբերմունքի դրսևորում
Պահանջներ
- Անձնական մեքենայի առկայություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Պարտաճանաչություն,աշխատասիրություն
- Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Երևան քաղաքի հասցեների իմացություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամեն օր ժամը 10։00-18։00, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից։
Ընկերությունը տրամադրում է վառելիքի և մեքենայի ամորտիզացիայի ծախսերը։Անձնական մեքենայի առկայության պահանջը կրում է ժամանակավոր բնույթ։
Մեր ընկերությունը զբաղվում է լվացող և մաքրող քիմիական նյութերի ներմուծմամբ և հանդիսանում է Allegrini,Chem-italia, Bozzetto group,Orma իտալական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։