Վարորդ Առաքիչ
AQUATHERM
Նկարագրություն
Վարորդ-առաքիչի հիմնական պարտականությունները ներառում են պահեստից ապրանքի պատշաճ ստացումը և ստուգումը, փաստաթղթերի ձևակերպումը, ապրանքի մեքենայում բեռնումը, նախատեսված հասցեներով առաքումը և ստացողի ստորագրության (հաստատման) ստացումը, ինչպես նաև մեքենայի մաքրության ու ճիշտ աշխատանքի ապահովումը.
Պարտականություններ
-
- Պահեստից ապրանքի ստացում, դրանց քանակի ու որակի ստուգում.
- Ապրանքի անվնասության ստուգում.
- Ապրանքի ճիշտ տեղավորումը մեքենայում՝ վնասվելուց խուսափելու համար.
- Ուղղորդող փաստաթղթերի (թերթիկներ, հաշիվ-ապրանքագրեր) ստացում.
- Ապրանքի առաքումը նախատեսված կետեր՝ ըստ ճիշտ երթուղու.
- Ապրանքի հանձնումը հաճախորդին և համապատասխան փաստաթղթերում ստորագրության կամ հաստատման ստացում
Պահանջներ
- Աշխատանքային փորձ 1+ տարի
- Պարտադիր վարորդական իրավունքի առկայություն
- Մեքենայի նկատմամբ ուշադրություն և խնամք
- Արագ աշխատելու և շուտ կողմնորոշվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6 օր