Վարորդ առաքիչ
Արմտորգ ՓԲԸ
Նկարագրություն
«Արմտորգ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչների:
Պարտականություններ
- Կատարել ապրանքի բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքներ,
- Համաձայն հաստատված երթուղու տեղափոխել ապրանքը վաճառքի կետեր,
- Պահպանել տրամադրված և վաճառված ապրանքի հաշիվները,
- Պատասխանատու լինել ապրանքի լրիվ և անվնաս տեղափոխման համար,
- Պատասխանատու լինել ավտոմեքենայի բարեխիղճ շահագործման համար։
Պահանջներ
- Համապատասխան կարգի (BC) վարորդական իրավունք,
- Հեշտ և արագ կողմնորոշվելու հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ժամանակի ճիշտ պլանավորման և կառավարման հմտություններ։
Արտֆուդը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի առաջատար ու ամենախոշոր ընկերություններից է։ Ընկերության պատմությունը սկսվում է 1961 թվականից, երբ գործարկվեց սեփական փոքրիկ արտադրությունը։ 10 ՓԱՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1․ Ավելի քան 60 տարիների փորձառություն: 2․ Հայաստանում բանջարեղենի և մրգի ամենախոշոր մթերող։ 3․ Մոտ 200 անուն ապրանքատեսականի։ 4․ 6 ապրանքանիշեր՝ Արտֆուդ, Ամառէ, Լայք ը շեֆ, Նատուրա, Վիտամիքս և Ջանարատ։ 5․ Արտահանում աշխարհի ավելի քան 23 երկրներ՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով արտահանման երկրների թիվը և ծավալները։ 6. 18 հեկտար տարածք։ 7․ Նոր տեխնոլոգիաների կիրառման հետ միասին՝ ժամանակակից սարքավորումներ և հոսքագծեր։ Արտաշատի պահածոների գործարանն իր արտադրությունում օգտագործում է ԵԱՏՄ տարածքում միակը հանդիսացող պոմիդորների վերամշակման «Կավալիերի» իտալական հոսքագիծը։ 8․ Էկոլոգիապես մաքուր հումք։ 9․ 1000+ որակավորված աշխատակիցներ։ 10․ 2000+ մատակարարներ և գործընկերներ։