Վարորդ-առաքիչ
Gana Group Plus LLC
Նկարագրություն
Վարորդ-առաքիչ՝ ապահովում է կոնկրետ իրեն ամրագրված տարածքում նախապես հավաքագրված պատվերներով ապրանքների տեղափոխումը ընկերության գործընկեր-հաճախորդի նշված հասցե:
Պարտականություններ
- Հավաքագրված պատվերներով ապրանքների տեղափոխումը ընկերության գործընկեր-հաճախորդի նշված հասցե,
- Իրականացնում է ինքնուրույն վաճառքներ,
- Կատարում վճարահաշվային գործառույթներ հաճախորդների հետ, գումարի գանձում-հավաքագրում,
- Գումարի հանձնում ընկերության դրամարկղ, հաշվարկ՝ փաստաթղթերի հիման վրա,
- Իրականացնում է իրեն ամրագրված տարածքում սառնարանների փոխադրում և/կամ/ տեղափոխություններ:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Թեթև բեռնատար մեքենաների (FORD TRANSIT) հմուտ վարման ունակություն (մեքենաները պատկանում են ընկերությանը),
- Մեքենա-մեխանիզմի և դրանց աշխատանքի վերաբերյալ մինիմալ գիտելիքներ,
- Վարորդական իրավունքի վկայական,
- Երևան քաղաքի և մոտ շրջանների ավտոճանապարհներին ծանոթություն,
- Հաճախորդ-գործընկերների հետ պատշաճ շփման ունակություն,
- Մինիմալ մաթեմատիկական գիտելիքներ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն,
- Այլ մանրամասնությունները՝ հարցազրույցի ժամանակ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքի սկիզբը առավոտյան ժամը 09:00՝ ընկերության գործող արտադրամաս-պահեստային տարածքից՝ (Երևան, Սիլիկյան թաղամաս 13-րդ փողոց 54 տուն) մինչև պարտականությունների կատարման ավարտը: