
Վարորդ-առաքիչ
Roberto Piraloff
Նկարագրություն
Փիրալյան ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու վարորդ-առաքիչների 25-40 տարեկան:
Պարտականություններ
- Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
- Ապրանքների ճշգրիտ և արագ առաքում ըստ հասցեների,
- Ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
- Ուղղորդող փաստաթղթերի ստուգում։
Պահանջներ
- Երևան քաղաքի փողոցների իմացություն,
- Մարզերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- BC կարգի վարորդական իրավունք,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմային աշխատանք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա:
“ROBERTO” ապրանքանիշ: Վերջին տասնամյակում զբաղվելով` կոշիկի, հագուստի ու պայուսակների ներմուծմամբ և վաճառքով շնորհիվ իր ճիշտ ռազմավարության մեկ խանութից վերաճել է խանութների ցանցի:“ROBERTO” Խանութների ցանցը իր հաճախորդներին մշտապես առաջարկում է հագուստի, կոշիկների և պայուսակների նորաձև տեսականի՝ պահպանելով իր ուրույն ոճը: Ընկերությունը 2012թ. ստեղծել է "ROBERTO PIRALOFF" բրենդային հայ-իտալական գործարանը:Խանութների ցանցը ներկրված ապրանքանիշերի հետ մեկտեղ առաջարկում է նաև սեփական արտադրության "ROBERTO PIRALOFF" ապրանքանիշի կոշիկները, որոնք իրենց արդիականությամբ ու որակով կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ գնորդին: