Վարորդ-առաքիչ
Dargett
Նկարագրություն
Դառգետ գարեջրի գործարանը աշխատանքի է հրավիրում վարորդ-առաքիչների։
Պարտականություններ
- Ապրանքի առաքում վաճառքի կետեր և հակառակը,
- Ստանալ ապրանք պահեստից,
- Անվնաս առաքել ապրանքը վաճառքի կետեր։
Պահանջներ
- Բեռնատար մեքենա վարելու փորձ՝ պարտադիր BC կարգի վարորդական իրավունքի առկայությամբ,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։
Dargett Brewpub-ը մատուցում է 21 տեսակի ձեռագործ գարեջուր՝ օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ, գարեջրագործության լավագույն ավանդույթները և վերջին իտալական տեխնոլոգիաները:
Մենք պատրաստում ենք մեր գարեջուրը՝ օգտագործելով բացառապես բարձրորակ բաղադրիչներ և կիրառելով գարեջրի պատրաստման վերջին տեխնոլոգիաները: Ձեր սիրելի գարեջուրն էլ ավելի մոտեցնելու համար մենք շուկա ենք ներկայացրել ամենահայտնի տեսակների շշալցված տարբերակները։
Քրաֆթ գարեջուր
Դառգետը շարունակում է լինել փոքր քրաֆթ գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Դառգետ գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։