
Վարորդ-առաքիչ
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ
Նկարագրություն
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ ն աշխատանքի է հրավիրում վարորդ առաքիչի:
Արտադրանքը՝ մայոնեզ, կետչուպ, մանանեխ, տոմատի մածուկ, օշարակներ, տոպպինգներ:
Պարտականություններ
-
Պահեստից ապրանքի ստացում ,տեղավորում՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի
-
Ուղեկցող փաստաթղթերի և բեռի համապատասխանության ստուգում
-
Նախօրոք տրված պատվերների առաքում հաճախորդներին՝ համապատասխան հասցեներով
-
Վճարման անդորրագրերի և հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում դրամարկղ
-
Աշխատանքից բխող այլ գործառույթների իրականացում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Տարիքը ՝ 20 - 40
- Պատասխանատվության բարձր զգացում
- Նախաձեռնողականություն
- Քաղաքի փողոցների իմացություն
- Բարեհամբույր և կիրթ շփման ունակություն
- Արագ կողմնորոշվելու կարողություն
Հավելյալ նշումներ
Հետևել մեքենայի արտաքին, ներքին մաքրությանը և տեխնիկական սարքինությանը
Մեքենան, վառելիքը և տեխսպասարկումը իրականացվում է Ընկերության կողմից
Մեքենան` volkswagen caddy մեխանիկական
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ, ժ. 09:00-18:00:
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ
«Հայր և որդի Ավագյաններ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Ընկերությունը զբաղվում է մայոնեզի, կետչուպի, տոմատի մածուկի, մանանեխի, տարատեսակ սոուսների արտադրությամբ, համագործակցելով HoReCa ոլորտում հայտնի լավագույնների հետ: Ապրանքանիշի անվանումն է «Արեգ»։ Տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է ստեղծել և ՀՀ սպառողին ներկայացնել որակյալ արտադրանք, ինչի մասին փաստում է հաճախորդների երկարաժամկետ համագործակցությունը։ Գործունեության ընթացքում ընկերությունը մշտապես հաջողություններ է գրանցել և ունեցել է զարգացում։ Ներկա պահին ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքը և տեսականին, միաժամանակ փորձելով իր հնարավորության ներածին չափով օգնել ՀՀ-ում ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնական տեսականին սպառվում է հասարակական սննդի ոլորտում։ Ընկերության գործունեության ընթացքում արտադրանքի որակը գործընկերների կողմից մշտապես արժանացել է բարձր գնահատականի, որի շնորհիվ ընկերությունը օրեցօր ընդլայնում է գործընկերների շրջանակը։