Վարորդ
Բորիսովկա ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում վարորդի, ով կիրականացնի վարորդի աշխատանք պանրի առաքում Երևան քաղաքում, հնարավոր է փոքր օգնություն առաքիչին ևս: Մերսեդես սպրինտեր առաքման ավտոմեքենան տրամադրում է գործատուն։ Ամենօրյա ընդմիջման գումարը տրամադրում է գործատուն 800 դրամ չափով։
Պարտականություններ
- Վարորդի անմիջական գործառույթների իրականացում,
- Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերահսկում և պահպանում։
Պահանջներ
- B, C կատեգորիայի վարորդական իրավունք (առնվազն 3 տարվա),
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում ցանկալի է,
- Ազնվություն, ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Ճանաչել քաղաքը և կարողանալ օգտվել նավիգատորից,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-շաբաթ՝ 8։30-18։00։
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե, դիմել նամակի միջոցով կամ զանգահարել 055787771 հեռախոսահամարով։
«Բորիսովկա» ՍՊԸ գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանի Ծղուկ գյուղում։ «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադրվել է 2006թ-ին: 2010թ-ին կառուցվել է նոր արտադրամաս, իսկ 2012թ-ին՝ նոր պահեստային տնտեսություն, որը հագեցված է գերմանական սարքավորումներով: 2013թ-ից ձեռնարկվել է ընկերության երկրորդ արտադրական ստորաբաժանման/կորպուսի/ կառուցումը և շինարարական աշխատանքները ավարտվել են 2017 թ-ի երկրորդ կեսին: Այն հնարավորություն է տալիս արտադրական ցիկլը համապատասխանեցնել ՀԱՍԱՊ/ HACCP համակարգի պահանջներին:
Ընկերությունը շուկայում իր դիրքը ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, միջազգային մասնագետների հետ ուղղակի կապի շնորհիվ: