
Վարորդ
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների՝ իրականացնելու ընկերության պահեստի ապրանքատեսականու առաքում համապատասխան խանութներ:
Պարտականություններ
- Ընկերության պահեստից համապատասխան ապրանքների բարձում,
- Նախապես հրահանգավորված երթուղիով, վաճառակետերի ցուցակին համապատասխան ապրանքի փոխադրում,
- Դեպի վաճառակետ ապրանքի տեղափոխման գործընթացին աջակցություն,
- Մեքենայի անխափան աշխատանքի ապահովում։
Պահանջներ
- Թեթև բեռնատար վարելու կարողություն,
- BC կարգի վարորդական վկայական,
- Առնվազն 3 տարվա մեքենա վարելու փորձ,
- Ուշադիր և կարգապահ։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: