Վարկային մասնագետ (էրեբունի մասնաճյուղում)
Կրեդո Ֆինանս ՈԻՎԿ ՓԲԸ
Իրականացնում է Վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկման աշխատանքներ և դրամարկղային գործառնություններ: Մասնաճյուղ՝ Էրեբունի, հասցե՝ Տիգրան Մեծի 69:
Պարտականություններ
- Ծանոթացնել հաճախորդներին վարկային ծառայությունների պայմաններին
- Կատարել հաճախորդների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և տվյալների մուտքագրում ընկերության աշխատանքային ծրագրի մեջ
- Ընդունել կանխիկով վճարումներ հաճախորդներից վարկը մարելու նպատակով
- Իրականացնել դրամարկղային փաստաթղթերի կարգավորում
Պահանջներ
- Microsoft Office -ի հետ աշխատելու հմտություն
- ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 10:30-19:00, շաբաթ 10:30-16:00
“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարի 5-ից: “ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ՈՒՎԿ ՓԲ ընկերության առաքելությունն է սպառողների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, տրամադրել ճկուն և հարմարավետ ծառայություններ: Մեր նպատակն է դարձնել վարկերը հասանելի բոլորին և ունենալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնց համար մենք կհանդիսանանք լավ գործընկեր և օգնական: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` սպառողական, միկրո և փոքր առևտրային վարկերի տրամադրումն է: