Վաճառքների պլանավորման և BI վերլուծաբան
Domus
Նկարագրություն
Domus-ը փնտրում է Վաճառքների պլանավորման և BI վերլուծաբանի (Sales Planning & BI Analyst), ով կմիանա մեր թիմին և կզբաղվի վաճառքների պլանավորմամբ, կանխատեսմամբ և տվյալների խորքային վերլուծությամբ՝ նպաստելով տվյալահեն և արդյունավետ կառավարչական որոշումների կայացմանը։
Պարտականություններ
-
Մշակել վաճառքների պլաններ՝ ըստ ապրանքային կատեգորիաների, խանութների և ժամանակահատվածների։
-
Հաշվարկել և վերլուծել սեզոնայնության ինդեքսները և կիրառել դրանք վաճառքների պլանավորման գործընթացում։
-
Ուսումնասիրել վաճառքների պատմական տվյալները, բացահայտել հիմնական միտումներն ու օրինաչափությունները։
-
Մշակել վաճառքների կանխատեսումներ՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, նախորդ ժամանակաշրջանների արդյունքները և բիզնեսի նպատակները։
-
Իրականացնել պլանային և փաստացի վաճառքների համեմատական վերլուծություն։
-
Բացահայտել վաճառքների շեղումների հիմնական պատճառները և ներկայացնել բարելավման առաջարկություններ։
-
Tableau-ում մշակել վերլուծական dashboard-ներ և ինտերակտիվ հաշվետվություններ։
-
Excel-ի միջոցով մշակել պլանավորման մոդելներ, հաշվարկներ և վերլուծական հաշվետվություններ։
-
Աջակցել վաճառքների պլանավորման և վերլուծության գործընթացների շարունակական բարելավմանը։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, վիճակագրության կամ հարակից ոլորտում։
-
Ուժեղ վերլուծական մտածողություն և մեծածավալ թվային տվյալների հետ աշխատելու կարողություն։
-
Excel-ի լավ իմացություն։
-
Վիճակագրության, սեզոնայնության և կանխատեսման մեթոդների իմացություն։
-
Tableau-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
SQL-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
Վաճառքների վերլուծության, պլանավորման կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
-
Աշխատանք խոշոր և կայացած մանրածախ առևտրի ընկերությունում։
-
Մասնակցություն վաճառքների պլանավորման և վերլուծության գործընթացների զարգացմանը։
-
Մասնագիտական աճի և ժամանակակից տվյալների վերլուծության գործիքների կիրառման հնարավորություն։
-
Մրցակցային աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և որակավորման։
-
Մասնագիտական և համագործակցային աշխատանքային միջավայր։
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: