Վաճառքների մենեջեր (Sales Manager)
CARLEASE
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ակտիվ, պատասխանատու և նպատակասլաց վաճառքների մենեջերի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության ծառայությունների վաճառքի աճին։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում
- Գործարար հանդիպումների կազմակերպում և անցկացում
- Երկարաժամկետ վարձակալության ծառայությունների ներկայացում և վաճառք
- Առևտրային առաջարկների պատրաստում և ներկայացում
- Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության պահպանում
- Վաճառքների ամբողջ գործընթացի համակարգում՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ
- Շուկայի ուսումնասիրություն և մրցակիցների վերլուծություն
- Վաճառքի պլանների իրականացում և հաշվետվությունների պատրաստում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում
- B2B վաճառքների փորձը կդիտվի որպես առավելություն
- Բանակցություններ վարելու և ներկայացնելու գերազանց հմտություններ
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գրագիտություն (MS Office)
- Արդյունքներին միտված, նախաձեռնող և պատասխանատու անձնային հատկանիշներ
- Վարորդական իրավունքի և անձնական ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ
- Վաճառքից բոնուսային համակարգ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Կայուն և զարգացող ընկերությունում աշխատանք
- Ժամանակակից և բարեկամական աշխատանքային միջավայր
- Անհրաժեշտ ուսուցում և աջակցություն աշխատանքի սկզբնական փուլում
Եթե հետաքրքրված եք և ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամը, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «Sales Manager» հաստիքը։