Վաճառքի զարգացման պատասխանատու
Metal.am
Աշխատանքի հիմնական պարտականությունները՝
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում
- Գործող հաճախորդների հետ կապի պահպանում և զարգացում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
- Հաճախորդների հարցերի և առաջացած իրավիճակների ճիշտ ու արագ կարգավորում
Պահանջներ
- Կիրթ և գրագետ խոսք
- Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
- Ակտիվ և նախաձեռնող աշխատանքային մոտեցում
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Համակարգչային գիտելիքներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու և գործընկերների հետ հարգալից հաղորդակցվելու ունակություն
- Վաճառքի ոլորտում փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր․ կարևոր է սովորելու և զարգանալու ցանկությունը։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի- Շաբաթ 9:00-18:00
«ՎՎ Մետալ Թրեյդ» ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2011թ-ին, ընկերությունը զբաղվում է պողպատյա շինանյութի՝ հատկապես ամրանների(Арматура) և ամրալարերի (Катанка) ներմուծմամբ և վաճառքով։ Ընկերությունն առաջարկում է` բոլոր շինարարներին, բոլոր դարբիններին և բոլոր շինանյութ վաճառողներին, պողպատյա շինանյութ մատչելի գներով։