Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի խթանման մենեջեր (Պրոմո ակցիաների մենեջեր)

«Ագաթ Գրուպ» ՍՊԸ

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
8/5/2026

Նկարագրություն

Ագաթ խանութների ցանցը փնտրում է փորձառու և վերլուծական մտածողությամբ Վաճառքի խթանման մենեջեր (Պրոմո ակցիաների մենեջեր), ով պատասխանատու կլինի վաճառքների աճին նպաստող պրոմո ծրագրերի պլանավորման, կազմակերպման, իրականացման և արդյունավետության գնահատման համար։

Պաշտոնի հիմնական նպատակը վաճառքների աճի խթանումն է՝ տվյալների վրա հիմնված պրոմո ծրագրերի արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով։

Պարտականություններ

  • Պլանավորել և իրականացնել վաճառքի խթանման և պրոմո ծրագրերի տարեկան և ամսական պլանները
  • Համագործակցել կատեգորիայի մենեջերների և մատակարարների հետ՝ արդյունավետ պրոմո առաջարկներ և մեխանիկաներ մշակելու նպատակով
  • Կազմակերպել և վերահսկել պրոմո ծրագրերի իրականացումը խանութների ցանցում
  • Վերլուծել իրականացված պրոմո ծրագրերի արդյունավետությունը՝ գնահատելով վաճառքների աճը, մարժայի վրա ազդեցությունը և պաշարների շրջանառությունը
  • Մշակել առաջարկություններ՝ վաճառքի խթանման ռազմավարության և պրոմո մեխանիկաների բարելավման համար
  • Համակարգել աշխատանքը մարքեթինգի, գնումների, կատեգորիայի կառավարման և վաճառքի թիմերի հետ
  • Պատրաստել հաշվետվություններ և վերլուծական ամփոփագրեր ղեկավարության համար

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնես կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի, FMCG կամ վաճառքի խթանման ոլորտում
  • Փորձ պրոմո ծրագրերի պլանավորման, կառավարման և արդյունավետության գնահատման մեջ
  • Excel-ի և տվյալների վերլուծության լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու կարողություն
  • Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Թիմային աշխատանքի փորձ և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք Հայաստանի խոշոր և կայուն զարգացող մանրածախ ցանցերից մեկում
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Մրցունակ վարձատրություն
  • Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականներն էլ․ հասցեին՝ «Թեմա» բաժնում նշելով «Վաճառքի խթանման մենեջեր (Պրոմո ակցիաների մենեջեր)»։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու 68/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
055209899

«Ագաթ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է մանրածախ առևտրի ոլորտում Հայաստանի խոշորագույն ու առաջատար ընկերություններից մեկը։ Ընկերությունն ընդգրկված է Հայաստանի խոշոր 1000 հարկ վճարողների ցուցակում։

Ընկերությունն իր բազմամասնաճյուղ ցանցով՝ 18 Ագաթ առևտրի կենտրոններով, սպառողներին առաջարկում է տնտեսական ապրանքների մեծ ու որակյալ տեսականի Երևանում, ինչպես նաև հանրապետության 14 քաղաքներում։

2023 թվականից ընկերությունն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ ներառելով նաև տնտեսական ապրանքների ներմուծում մի քանի ուղղություններից Հայաստանի Հանրապետություն։

Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 400-ը։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media