Վաճառքի խորհրդատու խանութ-սրահում
ANAHITS CORNER unique jewelry
Նկարագրություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ։
Anahit's Corner unique jewelry զարդերի բրենդը խանութ-սրահի համար փնտրում է միջին տարիքի, հասուն, ուշադիր, պարտաճանաչ, ազնիվ խորհրդատու-վաճառողուհի։
Պարտականություններ
- Պատասխանել նամակներին, վաճառքներ իրականացնել նամակագրության (ինստագրամ, ֆեյսբուք հարթակներով), զանգերի միջոցով։
- Ներկայացնել զարդերը խանութ-սրահ մոտեցած հաճախորդներին, վաճառքներ իրականացնել, առաքումները կազմակերպել։
- Պատրաստ լինել նորը սովորելու, ձգտում ունենալ, հայերենին տիրապետել՝ ուղղագրություն իմանալ։
Մանրամասները կքննարկենք հարցազրույցի ընթացքում։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (1-2 տարի)։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
- Թիմային աշխատանքի կարողություն, ճշտապահություն և պատասխանատվության, ուշադրության բարձր մակարդակ։
- Կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն, սթրեսակայունություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Աշխատանքը օրը մեջ գրաֆիկով է 15-16 օր՝ օրական աշխատավարձը 12,000 դրամ և տոկոսներ։
- Աշխատանքային ժամերն են 09:30-ից 21։30։
- Հասցեն՝ Երևան, Մոսկովյան 21։
ԱՆԱՀԻՏ արվեստի անկյունը ներկայացնում է ձեռագործ, գաղա-
փարական արծաթյա և ոսկյա զարդեր՝ պատրաստված սիրով և
ջերմությամբ։ Մեր ամեն զարդը գաղափարի,պատմության, հայոց
անկոտրում ոգու միաձուլումն է։ Մեր նպատակն է զարդի միջոցով
եկող սերունդներին ներկայացնել իրենց ազգի մեծերին, մոռացված
արժեքները, խորհրդանիշները։