Վաճառքի խորհրդատու (ինտերիեր դիզայնի ուղղությամբ)
Լաուրա Հոմ ՍՊԸ
Նկարագրություն
Լորա Կասա խանութ-սրահը ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի վաճառքի խորհրդատուի՝ ինտերիեր դիզայնի մասնագիտությամբ։
Պարտականություններ
- Կառավարել վաճառքի գործընթացը՝ սկսած խորհրդատվությունից մինչև վերջնական գնում,
- Կազմել նախագծեր, ընտրել միջավայրին համապատասխան տան պարագաներ, հետևել նախագծերի իրականացման ողջ գործընթացին,
- Պահպանել հաճախորդների հետ հետադարձ կապ,
- Ապահովել ապրանքների դասավորությունը, ցուցադրությունը խանութ-սրահում։
Անհրաժեշտ պայմաններն են՝
- Հաղորդակցական հմտություններ,
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն, շփման հմտություններ,
- Պատրաստակամ լինել՝ աշխատելու ճկուն գրաֆիկով,
- Վաճառքի ոլորտում փորձը պարտադիր է,
- Ինտերիեր դիզայնի հմտություններին տիրապետելը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը վեցօրյա է՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00 - 19:00, շաբաթ-կիրակի՝ 11:00 - 18:00։
Աշխատավայրը՝ Աճառյան 3/1 Լորա Կասա խանութ-սրահ (հնարավոր է նաև Նաիրի Զարյան 22/15 հասցեում գտնվող Մարիա Լուչե խանութ-սրահ)։
📞 Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 93 402888։
Լաուրա Հոմ ՍՊ ընկերությունը մասնագիտացված է տնային պարագաների իրացմամբ: Հանդիսանում է ավելի քան մեկ տասնյակ ապրանքանիշերի միակ ներկայացուցիչը Հայաստանի և Վրաստանի Հանրապետություններում: